մկրատ դիզայն ստուդիո

Գաղտնիության քաղաքականություն

Մեր կայքում հավաքված անձնական տվյալների օգտագործման քաղաքականություն

Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և պարտավորվում ենք ապահովել Ձեր անձնական տվյալների անվտանգությունը mkrat.am (https://mkrat.am) կայքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի։

1. Ինչ տվյալներ ենք հավաքում

Մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են Ձեր պատվերների մշակման, առաքման, հաղորդակցության և ծառայությունների բարելավման համար։

Մասնավորապես

Անձնական տվյալներ

  • Անուն, ազգանուն
  • Էլ. փոստի հասցե
  • Հեռախոսահամար(ներ)
  • Առաքման հասցե(ներ) և առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկատվություն
  • Կազմակերպության տվյալներ՝ անուն, ՀՎՀՀ (եթե առկա է)

Վճարային տվյալներ

  • Բանկային ռեկվիզիտներ (եթե վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով)

Ուշադրություն
Մենք չենք հավաքագրում և չենք պահպանում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի տվյալները, քանի որ առցանց վճարումները կատարվում են Idbank-ի կողմից տրամադրված վճարման համակարգում։ Մեր կայքում իրականացվում են բացառապես վճարման համակարգին ինտեգրվելու գործառույթներ և դեպի բանկի վճարային համակարգի ուղղորդում։ Գնորդը բանկին է տրամադրում վճարման հետ կապված անձնական տվյալները, իսկ Բանկն է պատասխանատու Ձեր վճարումների և վճարման հետ կապված անձնական տվյալների պաշտպանության համար։

Օգտագործման տվյալներ

  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմություն և նախընտրած ապրանքների ցանկ
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը
  • Վերլուծական տվյալներ՝ կայքի աշխատանքը գնահատելու և բարելավելու նպատակով

Տեխնիկական տվյալներ

  • IP հասցե
  • Cookies ֆայլեր
  • Ձեր բրաուզերի տեսակը և տարբերակը

2. Ինչու ենք օգտագործում այս տվյալները

Ձեր տվյալներն օգտագործվում են հետևյալ նպատակներով․

  • Պատվերների ընդունում, մշակում և առաքում
  • Ձեզ հետ կապ հաստատում և անհրաժեշտ ծանուցումներ ուղարկում
  • Կայքի աշխատանքը բարելավում և անվտանգություն ապահովում
  • Ձեր համաձայնությամբ՝ հատուկ առաջարկներ և նորություններ տրամադրում

3. Տվյալների փոխանցում երրորդ անձանց

  • Մենք չենք վաճառում և չենք տրամադրում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։
  • Տվյալները կարող են փոխանցվել մեր գործընկերներին՝ պատվերների մշակումն ու առաքումը ապահովելու համար։
  • Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել պետական լիազորված մարմիններին միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

4. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք․

  • Ծանոթանալու այն տվյալներին, որոնք մենք պահում ենք Ձեր մասին, և ստանալու տեղեկություն Ձեր տվյալների մշակման նպատակների, դրանց պահպանումը և այլ հանգամանքների մասին (ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդված)։
  • Խմբագրելու Ձեր տվյալները, եթե դրանք ոչ ճիշտ կամ թերի են (ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդված)։
  • Հեռացնելու Ձեր տվյալները, եթե օրենքը չի սահմանում դրանց պահպանման պարտադիր պայմաններ (ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդված)։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացվել։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ծանոթանալ փոփոխություններին։

5. Կապ մեզ հետ

Հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ հետադարձ կապի միջոցով։