Տեխնոլոգիական անհրաժեշտ բոլոր փուլերը անցնելուց հետո, դելյուքս որակի բոլոր կտորները (Satin, Print Satin, Stripe Satin, Jacguard Satin) ենթարկվում են հավելյալ մշակման։
Միագույն ներկելուց առաջ գործվածքը ենթարկվում է պարտադիր սպիտակեցման, այնուհետև մշակում է ԱԼԿԱԼԱՅԻՆ լուծույթով, այդ պրոցեսը կոչվում է մերցերիզացում, ինչ կտորին տալիս է հավելյալ ամրություն և հարուստ փայլ։Հավելյալ ծախսերը արդարացված են, քանի որ այս կտորներով կարված անկողնային հավաքածուները ծառայում են ավելի երկար և միշտ ունենում են նոր տեսք, անկախ նրանից թե քանի անգամ են լվացվել:
Գրեթե բոլոր հյուրանոցները նախընտրում են Stripe Satin գործվածքը, բացի ուշ մաշվելու և դյուրին խնամքի առավելությունից, հյուրատների ղեկավարները և անձնակազմը շոյվում են անկողնու փայլի և փափկության մասին հաճախորդների թողած դրական արձագանքներից։